211652_close_icon
views-count3481 դիտում article-date 21:25 16-11-2018

Ավանի թաղապետը հրաժարական է տվել

Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: 10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման: Սիրելի ավանցիներ, Երևանի քաղաքապետարանի, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի գործընկերներ, շնորակալություն եմ հայտնում այս տարիների միասնական և նվիրված աշխատանքի, հաջողված ծրագրերի և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարևոր ձեռքբերումների համար. ձեր շնորհիվ է, որ այսօր ունենք բարեկարգ և գեղեցիկ վարչական շրջան: Մեր քաղաքը շարունակելու է զարգանալ, և ես իմ ուժերի, հնարավորությունների սահմաններում աջակցելու ու նպաստելու եմ այդ զարգացմանն ուղղված բոլոր ջանքերին: Խաղաղություն մեզ և մեր երկրին: [b]Մանվել Ջավադյան[/b]

Նմանատիպ նյութեր