211652_close_icon
views-count2670 դիտում article-date 15:51 16-11-2018

Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական անձնակազմը

Նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական անձնակազմը՝ Կայ Էրիկ Սթինի գլխավորությամբ: Օգնականներն են Յան Էրիկ Էնգանը և Յոն Միխայել Կնուտսենը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Օյստեյն Իտերլանդը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Էսպեն Էսկասը և Կրիստոֆեր Հագենեսը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Էժեն Վեստերլինկը Հոլանդիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Մարկո Բորգը Մալթայից:

Նմանատիպ նյութեր