211652_close_icon
views-count3387 դիտում article-date 16:24 16-11-2018

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0067950001542362764607185.jpg[/img] Երևան քաղաքում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/02851980015423627756835.jpg[/img]

Նմանատիպ նյութեր