211652_close_icon
views-count1356 դիտում article-date 15:37 14-11-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21072» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը և «ՎԱԶ-21072»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ի, ժամը 16.08-ին, Երևանի Սեբաստիայի փողոցից դեպի Կուրղինյան փողոց տանող ճանապարհահատվածում իրար են բախվել անհայտ մակնիշի և տաքսի ավտոմեքենաներ. տաքսու 6-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մալաթիայի փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 9-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 23-ամյա և 36-ամյա քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են իրենց տանը՝ վայր ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են նոյեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով՝ Էջմիածին-Մարգարա ճանապարհին ինքնավթարի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 38-ամյա և 20-ամյա քաղաքացիներ։ «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայի 38-ամյա վարորդը հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Մարց գյուղի մոտ դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և 20-ամյա ուղեւորը ստացել են մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զ.Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին կայանված «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդես Բենց E 320»-ի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Թումանյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել է Սպանդարյան փողոցով երթևեկող «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԳԱԶ-2410»-ի 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր