3509 դիտում
16:17 12-11-2018
Հրադադարի ռեժիմի պահպանումը ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության կարևոր պայման է. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է:
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության թվիթերի միկրոբլոգից, այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի ռեժիմի խախտումների թիվն էլ նվազում: Մենք կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը: Հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է»,-գրված է միկրոբլոգում:
Նմանատիպ նյութեր
1955 դիտում
18:29 29-02-2016
Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է Սիրիայի հրադադարի ռեժիմի պահպանումը
Այս բաժնից
370 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
532 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
739 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան