211652_close_icon
views-count3571 դիտում article-date 23:55 11-11-2018

ԱՄՆ-ում նավթի գները 10-րդ անգամ անընդմեջ նվազում են. պատճառը Իրանի դեմ պատժամիջոցներն են

Տեհասյան Light Sweet նավթի մեկ բարելի համար գինը նվազում է տասներորդ անգամ անընդմեջ: Նման բան նյու-յորքյան բորսայում սակարկությունների պատմության մեջ տեղի չէր ունեցել 1984 թվականից ի վեր: Նշվում է, որ գինը ընկել է 21%-ով՝ հոկտեմբերին գրանցված առավելագույն ցուցանիշների համեմատ: «Շուկան ինչ-որ նշաձող է փնտրում, սակայն առայժմ այն չի գտնում», նշել է CHS Hedging-ի վերլուծաբան Թոնի Հեդրիկը: Փորձագետների կարծիքով, նվազեցման պատճառը Իրանի դեմ պատժամիջոցներն են: Դրա արդյունքում Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը սկսել են ավելի շատ նավթ արդյունահանել՝ նախորդ ամիսների համեմատ: Նավթի գնի նվազեցման վրա ազդել է նաև Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղումը: Նշենք, որ ՕՊԵԿ-ը որոշել է արդյունահանումը կրճատել օրեկան 1 մլն բարելով:

Նմանատիպ նյութեր