211652_close_icon
views-count2721 դիտում article-date 15:14 11-11-2018

Իշխան Սաղաթելյանն ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում։ Այս մասին նա տեղեկացրել է տարածած հաղորդագրության մեջ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, ընկերներ, համախոհներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, Սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում: Ակնկալում եմ Ձեր աջակցությունը և սատարումը: Հ.Գ. Անավարտ մնացած ծրագրերի և նոր գաղափարների կյանքի կոչելու համար ստեղծվել է ևս մեկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք միասին: Սիրով՝ Ձեր ամենօրյա ընկեր Իշխան Սաղաթելյան»,– ասված է նախկին մարզպետի հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր