1124 դիտում
15:59 23-02-2022
Իշխան Սաղաթելյանն Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումներն Արցախի հարցում
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական Խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:
ՀՅԴ-ից հայտնում են, որ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նկատելով, որ հիմնախնդիրը լուծված չէ և վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին և շնորհակալություն հայտնել տիկին Կալյուրանդին՝ վերջինիս 2021 թ․ փետրվարի 21-ի համատեղ հայտարարության ու 2022 թ․ փետրվարի 22-ի ելույթի կապակցությամբ։ Տիկին Կալյուրանդն ընդգծել է հակամարտության համապարփակ կարգովորման անհրաժեշտությունը, ինչին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների վրա։ Եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումները։
ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ՝ նկատելով, որ իշխանությունները հետևողական ապատեղեկատվությամբ փորձում են մոլորեցնել եվրոպացի գործընկերներին։
Առանձնահատուկ քննարկվել է ՀՅ Դաշնակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական (S&D) քաղաքական խմբի հետ հարաբերությունների որակական զարգացման ուղղությամբ հետագա քայլերի և գործողությունների իրականացումը:
ՀՅ Դաշնակցությանը հայկական միակ կուսակցությունն է, որն իբրև դիտորդ անդամակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցությանը (PES)։ ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ նախկինում առկա համագործակցության հուշագրին։

Նմանատիպ նյութեր
2724 դիտում
15:14 11-11-2018
Իշխան Սաղաթելյանն ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում
2161 դիտում
11:10 06-08-2021
Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Այս բաժնից
643 դիտում
09:02 06-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում
838 դիտում
23:57 05-05-2024
Երթը դեպի Երևան կշարունակվի վաղն առավոտյան
730 դիտում
23:01 05-05-2024
Մայիսի 5-ը Ռազմական ոստիկանության օրն է