211652_close_icon
views-count2988 դիտում article-date 10:15 09-11-2018

Վալերի Սեմերիկովը կշարունակի կատարել պաշտոնակատարի պարտականությունները․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հավաքական անվտանգու­թյան պայմանագրի կազ­մակերպության նոր գլխա­վոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել, գլ­խավոր քարտուղարի տե­ղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի կատարել պաշտոնակատարի պարտականությունները: Այս մասին երեկ հայտնել է ՈԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Իր հեր­թին նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ գխավոր քարտուղարի մասին որոշում կկայացվի Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմ­բերի 6-ին: Որոշումը կկայացվի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից համատեղ: Իսկ ՈԴ նախա­գահի օգնական Ուշակովը լրագրողների հետ զրույ­ցում հայտնել էր, որ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության 3 տարբե­րակ, հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության իր ներկայացուցչին ընտրելու տարբերակը: Բացի այդ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վալերի Սեմերիկովը, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբ­բենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր