211652_close_icon
views-count3790 դիտում article-date 09:13 09-11-2018

Արփինե Հովհաննիսյանը մերժում է ռեյտինգայինով առաջադրվելու առաջարկը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու իրեն արվող առաջարկները: Արփինե Հովհաննիսյանին առաջարկվում է իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ պայմանավորվածության ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, բայց Արփինե Հովհաննիսյանն ուզում է, որ իր համար բացառություն անեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր