1313 դիտում
20:18 08-11-2018
Անցկացվել են ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ ՊՆ համագործակցության պլանի նախնական քննարկումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի 2018թ. համագործակցության պլանի համաձայն Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ղեկավար, դոկտոր Սվեն Գարեյսը և ծրագրի ակադեմիական համանախագահ, պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն /Կանադա/:
Այցի նպատակն է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության պլանի վերաբերյալ նախնական քննարկումների անցկացումը:
Այցի շրջանակում Էռնեստ Բենոն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների և պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում օպերատիվ և ռազմավարական մակարդակի կրթության կազմակերպման և անցկացման վերաբերյալ դասախոսությունների շարքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
906 դիտում
20:00 28-03-2019
Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խումբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2003 դիտում
13:18 15-02-2017
ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ
Այս բաժնից
514 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
613 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է