211652_close_icon
views-count8056 դիտում article-date 10:47 07-11-2018

Եթե գոր­ծի համար եք իմ կողքով քայլել, ավելի լավ է հետ քայլեք Գյումրի․ Նիկոլ Փաշինյան․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացի­ական պայմանագիր» կու­սակցության ժողովում անղրադարձել է պաշտոնի ակնկալիք ունեցողներին և հայտարարել. «Եթե գոր­ծի համար եք իմ կողքով քայլել, ավելի լավ է հետ քայլեք Գյումրի»: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԵԼՔ խմբակցության ղեկավար, ՔՊԿ վարչության անդամ Լենա Նազարյանը: «Կուսակցության անդամների ժո­ղով է եղել և այո, այդպիսի հայտարարություն եղել է հետ քայլելու հետ կապված: Խոսքը վերաբերվել է այն անձանց, ովքեր քայլելու համար ակնկալում են որոշա­կի «վարձատրություն» իրենց ջանքերի համար: Այս­տեղ մենք չենք կարող այդ տրամադրությամբ գործել, որովհետև պետություն կառավարելը ընկերների համար լավություն անել չէ»,- ասել է Լենա Նազարյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր