211652_close_icon
views-count2371 դիտում article-date 13:56 06-11-2018

Կոնտեն դատի է տվել «Չելսիին»՝ պահանջելով 23 մլն եվրո փոխհատուցում

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դատի է տվել լոնդոնյան ակումբին: Իտալացի մասնագետի փաստաբանները մտադիր են Ռոման Աբրամովիչի ակումբից 23 մլն եվրո փոխհատուցում ստանալ: Դրանցից 13 միլիոնը՝ պայմանագրի վաղաժամ խզման համար, եվս 10 միլիոն՝ Կոնտեի հեղինակությանը վնաս հասցնելու: Իր հերթին «Չելսին» Կոնտեին մեղադրում է պայմանագրային պարտավորությունները խախտելու մեջ: Ակումբը հայտարարում է, որ Կոնտեն պարբերաբար ուշացել է մամուլի ասուլիսներն, խախտել գովազդային պարտավորությունները, ինչպես նաև մեքենան ակումբի մարզաբազայում կայանել է չթույլատրված վայրում:

Նմանատիպ նյութեր