211652_close_icon
views-count5373 դիտում article-date 12:44 06-11-2018

Չեմպիոնների լիգա. Շեյխերի թիմը՝ աղետի եզրին, Մեսին և Բուֆոնը վերադառնում են, «Ատլետիկոն»՝ վրեժի սպասումով. անոնս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կկայանա 8 հանդիպում: Մեզ սպասվում են մի շարք ուշագրավ մրցավեճեր, որոնցից առավել հետաքրքիրը խոստանում է լինել Նեապոլում, որտեղ «Նապոլին» ընդունելու է ՊՍԺ-ին: Սա իսկապես տիտանների ճակատամարտ է լինելու՝ բացարձակապես անկախատեսելի ընթացքով և ելքով: Երկու թիմերին էլ միայն հաղթանակ է անհրաժեշտ: Սա վերաբերում է առաջին հերթին ՊՍԺ-ին, որը 4 միավորով ընթանում է 3-րդ տեղում և այսօր չհաղթելու դեպքում արդեն գործնականում կարող է զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից: Իսկ դա կատարյալ ֆիասկո կհամարվի, քանի որ թիմի շեյխ սեփականատերերը կես միլիարդ եվրոյից ավել գումար են ծախսել տրանսֆերների վրա՝ գլխավոր նպատակ ունենալով վերջապես նվաճել Չեմպիոնների լիգան: Ֆրանսիայի առաջնությունը նրանց այլևս չի հետաքրքրում, քանի որ ՊՍԺ-ն մրցակից այնտեղ չունի և կես ոտքով բոլորին ջախջախում է: Անհաջողությունը կարող է լրջորեն հարվածել թիմի և նրա առաջատարների՝ Մբապե-Նեյմար-Կավանի հարձակողական եռյակի հեղինակությանը, և սասանել մարզիչ Տոմաս Տուխելի դիրքերը: Մոտավորապես նույն վիճակում է «Նապոլին». պարզապես վերջինս 1 միավոր ավել է վաստակել, քան՝ ՊՍԺ-ն, և դա է նրա առավելությունը: «Նապոլին» Կարլո Անչելոտիի գլխավորությամբ բավական գրավիչ և սոլիդ ֆուտբոլ է ցուցադրում, Իտալիայի առաջնությունում հաղթական շարքի վրա է, Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլին» է հաղթել, այսինքն՝ լուրջ թիմ է, որը նույնպես ծարավ է հաղթանակի: Անհամբերությամբ ենք սպասելու այս խաղին: Ի դեպ, լրացուցիչ ինտրիգ է այս խաղին հաղորդելու այն հանգամանքը, որ ՊՍԺ-ի դարպասները պաշտպանելու է լեգենդար Բուֆոնը: Մյուս հանդիպումներից կարելի է առանձնացնել Իտալիայում կայանալիք եվս մեկը՝ «Ինտերը» ընդունելու է «Բարսելոնային»: Կատալոնացիները մի քանի շաբաթով կորցրեցին Լիոնել Մեսիին, բայց դա ընդհանրապես չազդեց թիմի խաղի վրա. «Բարսան» առանց արգենտինացու զարմանալիորեն վստահ ու շատ համոզիչ հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ՝ 2:0, սուպերկլասիկոյում «ասֆալտին փռեց» «Ռեալին», իսկ Լա լիգայի վերջին տուրում թեպետ դժվարությամբ, բայց հաղթեց «Ռայո Վալեկանոյին»՝ 3:2: Ու այսքանից հետո այսօր Մեսին ապաքինվել է և այսօր կարող է «Բարսելոնայի» կազմում հայտնվել: Բայց «Ինտերը» խաղից խաղ ավելի հզոր խաղ է ցուցադրում: Թիմը Իտալիայի առաջնությունում մեկը մյուսի ետևից ջախջախումէ մրցակիցներին, արդեն 2-րդ տեղում է, նրա առաջատարը՝ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին ֆանտաստիկ մարզավիճակում է, իսկ մարզիչ Լուչանո Սպալետին հայտարարել է, որ հիմա պարտավոր են հաղթել «Բարսելոնայում»: 80 հազար հանդիսականների խելահեղ աջակցությամբ «Ինտերը» առաջ է գնալու, դա անկասկած: Տեսնենք: [b]Չեմպիոնների լիգա, 4-րդ տուր [/b] A խումբ «Մոնակո» (Ֆրանսիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 21:55 (Երևանի ժամանակով) «Ատլետիկո» (Իսպանիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 00:00 B խումբ «Տոտենհեմ» (Անգլիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 00:00 «Ինտեր» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 00:00 C խումբ «Նապոլի» (Իտալիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23:00 «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 21:55 D խումբ «Պորտու» (Պորտուգալիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 00:00 «Շալկե» (Գերմանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 00:00
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր