211652_close_icon
views-count2045 դիտում article-date 10:48 06-11-2018

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվը կարող է կրկնապատկվել․ «Ամերիկայի ձայն»

«Քանի որ հայկական արմատներ ունեմ, ակնկալում եմ Վաշինգտոնում բարձրացնել նաև հայ ժողովրդի ձայնը», - Էնթոնի Բրինդիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 4 ամերիկահայ թեկնածուներից մեկն է: Վերին Նյու Յորք նահանգը, որտեղից առաջադրվել է Բրինդիսին, աշխատավոր մարդկանց և Իջևանի բնությունը հիշեցնող երկիր է, որտեղ բացակայում է Նյու Յորք քաղաքի խելահեղ արագությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4645804.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Այստեղ մարդիկ գնահատում են միասնական աշխատանքն ու մտահոգված են առողջապահության, նվազագույն աշխատավարձի բարձրացման և աշխատավորական միությունների խնդիրներով, պատմում է Սամանթա Դերիսոփը: Հենց այդպիսի թեկնածու է Էնթոնի Բրինդիսին, ավելացնում է նա. «Ես մեկն եմ, ով միշտ փորձում է միավորել մարդկանց հանուն ընդհանուր խնդիրների կարգավորման»: Բրինդիսիի մասին ասում են, որ նա գործիչ է, ով կարողանում է միավորել թե՛ կուսակից դեմոկրատ և թե՛ հանրապետական գործիչներին: Վեթ Քասթելլոյի խոսքով, նրան աջակցում են աշխատավոր մարդիկ. «Նա հասկանում է աշխատավորներին, նա մեր ընկերն է եղել և մեր թիկունքին կանգնել տարիներ շարունակ: Այսօր նա արժանի է մեր աջակցությանը և նա կստանա այն»: Իր հայկական արմատները Էնթոնի Բրինդիսին համարում է իր անցյալի կարևոր մասը: «Նախնիներս ծնվել են Եդեսիայում, Ցեղասպանության ընթացքում փախել, ապաստան գտել Սիրիայում: Հենց այնտեղ, Հալեպում էլ ծնվել է տատիկս»: Սիրիայից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ՝ նոր կյանք սկսելու ակնկալիքով. «Հենց դա է «ամերիկյան երազանքը», երբ մարդիկ այստեղ են ժամանում արտերկրից՝ աշխատելու ու ընտանիք ստեղծելու նպատակով և հաջողության են հասնում: Ես կանեմ ամեն ինչ, որ մենք մնանք երկիր, որը ողջունում է ներգաղթյալներին»: Հաղթանակի դեպքում Էնթոնի Բրինդիսին մտադիր է սերտ համագործակցել հայ համայնքի հետ՝ հայ-ամերիկյան օրակարգի հարցերն առաջ տանելու նպատակով. «Կփորձեմ անել ամեն ինչ Վաշինգտոնում՝ Ցեղասպանության ճանաչման համար, և արդեն իսկ հանդիպել եմ հայկական արմատներ ունեցող մի շարք կոնգրեսականների, որոնց հետ միասին պատրաստ եմ աշխատել՝ հայերի համար կարևոր հարցերի շուրջ»:

Նմանատիպ նյութեր