4612 դիտում
09:44 14-02-2020
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը հիշեցին ԱՄՆ-ի Կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»
30 տարի առաջ մի փոքր հայ աղջնակ սարսափած թաքնվում էր իր տատիկի բնակարանում, երբ Բաքվի փողոցներով շրջում էին հրոսակախմբերը: Այդ աղջնակի հայրը, դանակը ձեռքին, կանգնել էր դռան առջև՝ պատրաստվելով պաշտպանել իր ընտանիքը: Այսօր Աննան այլևս սարսափած չէ, նա չի թաքնվում այլ՝ բարձրաձայնում է հայերի հետ տեղի ունեցածի մասին: Այսպես կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին ներկայացրեց Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած, Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հիշատակի երեկոյի խոսնակ, քաղաքական և հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թրքոթին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5287561.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ որպես փախստական տասնամյակներ առաջ ժամանած Աննան իր զեկույցում անդրադարձավ Բաքվում հայերի ջարդերին սեփական փորձի և պատմական իրադարձությունների համատեքստում: Նրա խոսքով, չնայած որ այն օրերից երեք տասնամյակ է անցել, այդ իրադարձությունները մղձավանջի տեսքով դեռ շարունակում են իրեն հետապնդել.
«1990-ի հունվարին իմ մանկությունը կանգ առավ: Ես այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էի»:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցող ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ ընդգծեցին՝ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունն էլ ավելի սարսափելի է, մինչ պատասխանատվության չեն ենթարկվել այն սանձարձակած անձինք:
«Մենք բոլորս գիտենք, որ Բաքվի հայերը սպանվել, խոշտանգումների և թալանի են ենթարկվել, տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը մինչ օրս պատասխանատվության չի հրավիրվել», - իր ելույթում նշել է կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը:
Այսօրվա Ադրբեջանը 30 տարի առաջ տեղի ունեցածի համար մեղադրում է Խորհրդային Միության ղեկավարությանը: Բաքվում հիշեցնում են, որ Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները նույնպես ստիպված էին լքել իրենց տները:
Անկախ ամեն ինչից, սակայն, պատմության դատն ամեն ինչ բացահայտելու է, նշում է կոնգրեսական Գուս Բիլիրակիսը, ով Ադամ Շիֆի հետ միասին Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակն էր.
«Ոչ մի մարդ չպետք է ենթարկվի նման բռնությունների, ինչպիսին արժանացան հայերն այն ժամանակ»:
Անդրադառնալով Բաքվի հայերի ջարդերին, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն առաջարկեց դրանք դիտարկել ավելի լայն համատեքստում, որպես Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղում հայերի խաղաղ բողոքների: Հենց այն Ղարաբաղում, որն ի դեմս Ստալինի Խորհրդային իշխանությունը նվիրել էր Ադրբեջանին:
Այսօր Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է վերահաստատել իր նվիրվածությունը խաղաղության և ժողովրդավարության արժեքներին, իսկ այս պարագայում դա նշանակում է կանգնել Հայաստանի կողքին, համոզված է կոնգրեսական Ջուդի Չուն: Իսկ հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ավելացնում է՝ պայքարը երբեք չի դադարելու.
«Մեր գործն արդար է, իսկ արդարությունն ի վերջո կհաղթի»:
Նմանատիպ նյութեր
3075 դիտում
15:37 15-02-2020
ԱՄՆ կոնգրեսում հիշատակել են Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը
1318 դիտում
09:47 30-04-2022
ԱՄՆ Կոնգրեսում նշվեց Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը․ «Ամերիկայի ձայն»
2213 դիտում
10:48 06-11-2018
ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվը կարող է կրկնապատկվել․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»