3064 դիտում
21:22 07-11-2018
ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվն ավելացել է. Ամերիկայի Ձայն
Միացյալ Նահանգներում անցած միջանկյալ ընտրություններին Դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է մեծամասնություն ստանալ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում: Դեմոկրատները խոստանում են օգտագործել հաղթանակը հանուն երկրում միասնության ամրապնդման, գրում է[url=https://www.amerikayidzayn.com/z/1977] Ամերիկայի Ձայն[/url]-ը:
«Դեմոկրատական Կոնգրեսը աշխատելու է լուծումներ գտնել, որոնք մեզ մոտեցնում են, քանի որ մենք հոգնել ենք պառակտումներից», - հայտարարել է Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսին, ով հավանաբար կդառնա ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը:
Հանրապետականներին սակայն հաջողվել է ամրապնդել իրենց դիրքերը Սենատում՝ վերադարձնելով Հյուսիսային Դաքոթա, Միսիուրի եւ Ինդիանա նահանգները:
«Մենք պահպանողականներ ենք, որոնց առաջնորդում է նախագահ Թրամփը», - հայտարարել է Ինդիանայում հաղթանակած հանրապետական սենատոր Մայք Բրաունը:
Միջանկյալ ընտրություններն անցան ԱՄՆ-ի համար բավականին կարեւոր ժամանակահատվածում: Մի կողմից նախագահ Դոնալդ Թրամփը փորձում էր վերահաստատել իր քաղաքականության աջակցությունն ընտրողների կողմից, մյուս կողմից Դեմոկրատական կուսակցությունը փորձում էր հնարավորին չափով թուլացնել Դոնալդ Թրամփի դիրքերը՝ վերջ դնելով Կոնգրեսում հանրապետականների մեծամասնությանը:
Անցած ընտրությունները հատկանշական էին նաեւ ամերիկահայ թեկնածուների համար: Միացյալ Նահանգների նահանգային եւ դաշնային օրենսդիր մարմիններում մասնակցում էր երկու տասնյակից ավելի հայազգի թեկնածու:
Ընտրությունների արդյունքում Կոնգրեսում ներկայացված ամերիկահայերի թիվը ավելացել է մեկով: Մասնավորապես, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում իրենց դիրքերն են պահպանել Ջեքի Սփիրն՝ ԱՄՆ-ի առավել ազատական քաղաքից՝ Սան Ֆրանցիսկոյից եւ Աննա Էշուն՝ աշխարհի ամենաառաջադեմ աշխարհագրական վայրից՝ Սիլիկոնի հովտից: Երկուսն էլ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են: Մեկ այլ հայազգի դեմոկրատ, իսկ այժմ արդեն՝ ամերիկահայ կոնգրեսական Էնթոնի Բրինդիսին հաղթանակ է տարել Վերին Նյու Յորքում՝ տարածք, որտեղ համաձուլվում է բնակիչների պահպանողական ու դեմոկրատական հայացքները:
«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Բրինդիսին նշել է, որ պատրաստ է աշխատել հայ-ամերիկյան օրակարգի հարցերն առաջ տանելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ.
«Քանի որ հայկական արմատներ ունեմ, ակնկալում եմ Վաշինգտոնում բարձրացնել նաեւ հայ ժողովրդի ձայնը»:
Նմանատիպ նյութեր
2246 դիտում
10:48 06-11-2018
ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիվը կարող է կրկնապատկվել․ «Ամերիկայի ձայն»
4651 դիտում
09:44 14-02-2020
Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը հիշեցին ԱՄՆ-ի Կոնգրեսում․ «Ամերիկայի ձայն»
7948 դիտում
10:48 19-10-2017
Ինչպե՞ս խուսափել Արցախում նոր պատերազմից՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1078 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1174 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1375 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ