211652_close_icon
views-count2078 դիտում article-date 10:37 06-11-2018

Ընտրողը պետք է որոշի․ ԵՄ դեսպանը՝ «Սասնա ծռերի»՝ ընտրություններին մասնակցելու մասին․ «Առավոտ».

«Առավոտ» թերթը գրում է․ ««Սասնա ծռերի»՝ ընտրություններին մասնակցելու մասին ՀՀ-ում ԵՄ դեսպանն այն կարծիքին է, որ Հայաս­տանի հասարակությունը, ընտրողը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է նրանց տեսնել խորհրդարանում կամ քաղաքականությունում: «Կան երկրներ, որոնք դրանց միջով ավելի սուր մեթոդներով են անցել»,- երեկ ասաց ԵՄ դես­պան Պյոտր Սվիտալսկին Երևանի մամուլի ակումբի նոյեմբերի 2-4-ը կազմակերպած «ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում» թե­մայով սեմինարի ժամանակ: Դեսպանը բերեց Իսրայելի և Իռլանդիայի օրինակը. «Իսրայելական պետության ստեղծողների մեծ մասը քաղաքական գործիչներ են, որոնք բռնությամբ պայքարի մեջ են եղել: Իռլանդիայում ավելի վատ է՝ քաղաքական գործիչները, որոնք ղեկավար պաշտոններում էին, իրենց երիտասարդ տա­րիներին նման գործընթացներում էին: Այնպես որ, դուք եք որոշելու՝ ընդունո՞ւմ եք նրանց: Հասարակությու­նը, ընտրողը պետք է որոշի: Նույնը՝ համաներման մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր