211652_close_icon
views-count3043 դիտում article-date 11:13 06-11-2018

Նոյեմբերի 6-ը Պատերազմի եւ զինված հակամարտության ժամանակ շրջակա միջավայրի շահագործումը կանխող միջազգային օրն է

Ամեն տարի նոյեմբերի 6-ին նշվում է Պատերազմի եւ զինված հակամարտության ժամանակ շրջակա միջավայրի շահագործումը կանխող միջազգային օրը։ Ընդունելով այս որոշումը՝ ՄԱԿ-ը հաշվի է առել, որ զինված հակամարտությունների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասը հանգեցնում է էկոհամակարգի եւ բնական պաշարների վիճակի վատացմանը, ինչը տեւում է երկար ժամանակ՝ շարունակվելով նաեւ հակամարտությունից հետո եւ ընդգրկելով պատություններ ու սերունդներ։ Պատերազմի եւ զինված հակամարտության ժամանակ շրջակա միջավայրի շահագործումը կանխող միջազգային օրը հիմնադրվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից՝ զինված հակամարտությունների հետեւանքով էկոհամակարգի խաթարման խնդրի վրա բնապահպանների եւ հասարակության ուշադրությունը գրավելու համար։

Նմանատիպ նյութեր