211652_close_icon
views-count2834 դիտում article-date 09:55 05-06-2016

Այսօր շրջակա միջավայրի պահպանման համաշխարհային օրն է

Այսօր շրջակա միջավայրի պահպանման համաշխարհային օրն է: Ամեն տարվա հունիսի 5-ին նշվող Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ՄԱԿ-ի համար հիմնական միջոցներից է` շրջակա միջավայրի խնդիրներին հանրության ուշադրությունը գրավելու, ինչպես նաև հարցի հանդեպ քաղաքական հետաքրքրություն արթնացնելու համար: Տոնը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի1972 թվականի դեկտեմբերի 16-ից` Ստոկհոլմի համաժողովում ընդունված բանաձևի համաձայն: Օրվա նպատակն է ամեն մարդու մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն արթնացնել: Կարևոր է նաև պարզաբանել ժողովուրդների միջև համագործակցության կարևորությունը, որպեսզի բոլոր երկրներն ու ժողովուրդներն ունենան անվտանգ և բարեկեցիկ ապագա:

Նմանատիպ նյութեր