211652_close_icon
views-count12091 դիտում article-date 18:56 05-11-2018

ԱՄՆ Տեխասում նորապսակները հարսանիքից մեկուկես ժամ անց ավիավթարի զոհ են դարձել

ԱՄՆ Տեխաս նահանգում նորապսակները հարսանեկան արարողությունից մեկուկես ժամ անց Bell 206B ուղղաթիռի վթարի զոհ են դարձել: Այս մասին հայտնում է RBC-ն: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ Տեխասի հարավում՝ Յուվալդե քաղաքի մոտակայքում: Ընտանեկան ռանչոյում տեղի ունեցած արարողությունից հետո զույգը ցանկացել է զբոսնել ուղղաթիռով, որը րոպեներ անց վթարի է ենթարկվել՝ հյուրերից հեռանալով ընդամենը 2 կմ։ Նորապսակներն ու օդաչուն մահացել են: Օդաչուի հարազատները նշում են, որ վերջինը թռիչքների մեծ փորձ է ունեցել և ծառայել էր Վիետնամում: Միջադեպի հանգամանքները պարզվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր