211652_close_icon
views-count79953 դիտում article-date 17:00 05-11-2018

Մահվան ելքով վրաերթ Շիրակի մարզի Հովտաշեն գյուղի գյուղապետարանի դիմաց. 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Նշան Ճավռշյանը Հովտաշեն գյուղի գյուղապետարանի դիմաց վերակառուցվող ճանապարհահատվածում իր վարած КамАЗ մակնիշի 341 SU 14 համարանիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ՝ 62-ամյա Սլավիկ Ավետիսյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է, որից հետո վարորդը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արթիկի բաժին։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 11-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի, բաժնի պետի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Ֆլջյանի և քննիչ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ն. Մանանդյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ КамАЗ-ի վարորդը աշխատում էր ճանապարհաշինարարական ընկերությունում և Հովտաշեն գյուղում կատարում էին ճանապարհի կապիտալ կառուցման աշխատանքներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր