211652_close_icon
views-count4599 դիտում article-date 22:46 01-11-2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կալանավորելու մասին միջնորդության քննությունը. փաստաբան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/11/01/Vahagn-harutyunyan/2833911]Tert.am[/url]-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդության քննումը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ կեսօրին: Միհրան Պողոսյանը նաև վստահեցրեց, որ առաջադրված մեղադրանքը որևէ կապ չունի «Մարտի 1»-ի 10 զոհերի մահվան հանգամանքների հետ: «Այդ ենթադրյալ գործողությունների հետ կապված՝ իմ պաշտպանյալը չի ընդունում, ինքն էլ է հայտնել, իր անձի նկատմամբ կա նաև հետապնդում: Ենթադրենք մի պահ, որ այդ ամենն իրական է: Բայց այն ամենը, ինչ գրված է մեղադրանքի որոշման մեջ, վաղեմության ժամկետները դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղուց արդեն անցել են, այդ գործողությունները, որ նկարագրում են, որ կատարվել են, վաղեմության ժամկետն անցել է արդեն»,-նշեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/01/Vahagn-harutyunyan/2833911]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր