211652_close_icon
views-count2199 դիտում article-date 10:40 01-11-2018

Ստամբուլյան հռչակագիր․ Կովկասում հակամարտություններին անհապաղ լուծում է անհրաժեշտ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները Թուրքիայում տեղի ունեցած եռակողմ հան­դիպման արդյունքում ընդունել են Ստամբուլյան հռչակագիրը, որում կողմերը աջակցություն են հայտնում երկրների տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագ­րության մեջ: Հռչակագրի տեքստում կողմերը գոհունակություն են հայտնում երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումից, հաստատվում է հավատարմությունը հարաբերությունների հետագա զարգացմանը: Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ Հարավային Կովկասում եղած հակամարտություննե­րը սպառնալիքի տակ են դնում տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունը, կայունությունը և տն­տեսական զարգացումը, ընդգծվում է, որ ստատուս-քվոն ընդունելի չէ, և հակամարտություններին անհապաղ և անհետաձգելի լուծում է անհրաժեշտ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր