211652_close_icon
views-count2676 դիտում article-date 12:19 31-10-2018

ՖԻՖԱ-ն մտադիր է աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 32-ից հասցնել 48-ի

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների թվի հնարավոր փոփոխության մասին. «Մենք որոշել ենք ավելացնել առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը՝ 32-ից դարձնելով 48: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Ի՞նչ կլինի 2022 թվականին: Մենք քննարկում ենք այդ տարբերակը: Եթե հնարավոր լինի դա իրագործել, ինչո՞ւ ոչ: Պարզապես պետք է գնահատենք, թե որքանով է դա հնարավոր: Մեր քաթարցի ընկերների և այդ տարածաշրջանի ներկայացուցիչների հետ քննարկումներ են ընթանում: Հույս ունենք՝ այդ գաղափարը կկարողանանք կյանքի կոչել»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերել է [url=https://uk.reuters.com/article/uk-soccer-fifa/world-cup-expansion-possible-for-2022-says-infantino-idUKKCN1N50EQ]Reuters[/url]-ը: Նշենք, որ ներկայիս՝ 32 հավաքականի մասնակցությամբ ձևաչափով աշխարհի առաջնությունն անցկացվում է 1998 թվականից:

Նմանատիպ նյութեր