211652_close_icon
views-count1609 դիտում article-date 21:45 30-10-2018

Հայաստանի և Բելառուսի ԱԽ գրասենյակների միջև ստորագրվել է 2019-2020 թթ. համագործակցության պլանը

2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։ Ինչպես հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում նաև ստորագրվել է ՀՀ ԱԽ գրասենյակի և ԲՀ ԱԽ գրասենյակի միջև 2019-2020 թվականների համագործակցության պլանը։

Նմանատիպ նյութեր