211652_close_icon
views-count2461 դիտում article-date 09:14 30-10-2018

Ներկուսակցական բախումնե՞ր են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հին օրենսգրքով, որը ենթադրում է նաև ռեյտինգային ընտրակարգ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռեյտինգային ընտրակարգը կարող է ներկուսակցական բախումների պատճառ դառնալ, ինչպես եղավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ նույն կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներն ու նրանց կողմնակիցները պարբերաբար բախվում էին: Չի բացառվում, որ միջադեպեր լինեն նաև ՔՊ-ում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի դեպքում: Գաղտնիք չէ, որ այնտեղ շատերին հասարակությունը դեմքով չի ճանաչում, ուստի երիտասարդները հանուն քվե ստանալու կփորձեն դիմել տարատեսակ արկածախնդրությունների: Թեև պարզ է, որ մարդիկ հիմնականում այդ դաշինքին իրենց քվեն տալու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաթեր»` ընտրելով նրան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր