211652_close_icon
views-count2689 դիտում article-date 09:02 30-10-2018

Չի բացառվում, որ ԱԺ-ում 3-րդ անգամ փորձեն փոփոխված Ընտրական օրենսգիրք ընդունել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երեկ խորհրդարանն արտահերթ նիստում կրկին չընդունեց: Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, սրանով թեման դեռ փակված չէ և դեռ չի կարելի ասել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը կգնան գործող Ընտրական օրենսգրքով: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ փոփոխված Ընտրական օրենսգիրք ընդունելու երրորդ փորձը կատարվի, և կրկին նախաձեռնողը լինի «Ծառուկյան» խմբակցությունը: Սակայն այս հնարավորությունը դեռ քննարկվում է՝ հաշվի առնելով, որ ընդամենը մոտ 40 օր է մնացել նախանշված արտահերթ խորհրդարանական հնարավոր ընտրությունից: Ընտրական օրենսգրքի փոփոխության ևս մեկ նախագիծ բերելու հնարավորության մասին փորձեցինք պարզել ԱԺ նախագահի տեղակալ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի տեսակետը: «Եթե քաղաքական կամք ցուցաբերվի, կարող է օրենքի նախագծի նոր առաջարկություն լինի: Բայց եկեք սպասենք, կանխատեսումներ չանենք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր