211652_close_icon
views-count8161 դիտում article-date 21:49 28-10-2018

Լա Լիգա. «Բարսելոնան» առանց Մեսիի ոչնչացրեց «Ռեալին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում կայացավ «Բարսելոնա»-«Ռեալ» սուպերկլասիկոն, որին հետևում էր ամբողջ աշխարհը: Իհարկե, հանդիպման հաղթողի հավակնորդ էին համարվում կատալոնացիները, բայց ոչ ոք ճէչ պատկերացնի, որ նրանք պարզապես կոչնչացնեն «արքայական» ակումբին և դա կանեն առանց Լիոնել Մեսիի՝ 5:1: Այս հաշիվը ամեն ինչ ասում է. որ «Բարսելոնան» առանց Մեսիի պահպանում է իր կարգը ու կարող է վստահ հաղթել «Ինտերին», հիմա էլ «Ռեալին», իսկ ահա մադրիդցիները առանց Ռոնալդուի, միգուցե նաև՝ որակյալ մարզչի, պարզապես միջակ թիմ են: Մեսիի բացակայությամբ «Բարսայի» հերոսի ու կուռքի դերը ստանձնեց Լուիս Սուարեսը, որը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց և հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Ընդհանրապես, «Բարսելոնան» շքեղ խաղ ցուցադրեց, իսկական համեգ էր: «Բարսելոնան» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 21 միավոր և նորից ստանձնեց առաջատարի դիրքը: Որքան էլ տարօրինակ թվա, «Ռեալը» 14 միավորով ընդամենը 9-րդն է: Այնպես որ, սպասենք մարզչական փոփոխությունների մադրիդյան ակումբում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր