Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» սկսում է առանց Մեսիի ժամանակաշրջանը. տեսանյութ
Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում կկայանան երկրորդ տուրի առաջին 8 հանդիպումները:
E խումբ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 22:45
ԲԱՏԷ (Բելառուս) - «Ռոմա» (Իտալիա)՝ 22:45
Ավելի քան 10 տարի է, ինչ հնարավոր չէ «Բարսելոնան» պատկերացնել առանց Լիոնել Մեսիի: Այսօր մենք դա տեսնելու բացառիկ հնարավորություն կունենանք: Արգենտինացին 2 ամիս հաճույք չի պատճառի մարզասերներին, և չի տխրեցնի իր մրցակիցներին: Այդ ծանր բեռը իրենց ուսերին կփորձեն վերցնել Լուիս Սուարեսը և Նեյմարը: Շատերի կարծիքով, հենց հիմա կերևա Լուիս Էնրիկեի մարզչական ունակությունների իրական մակարդակը: Այս խաղում նախապատվությունը տալիս ենք կատալոնացիներին, թեպետ ոչ-ոքին էլ անակնկալ չենք համարի. «Բայերը աստիճանաբար ուշքի է գալիս մրցաշրջանի շատ անհաջող մեկնարկից հետո:
Մյուս խաղում ԲԱՏԷ-ն կփորձի հերթական անակնկալը մատուցել: Մրցակիցը, այո, Իտալիայի փոխչեմպիոնն է, սակայն իտալական թիմերն այսօր չեն տպավորում իրենց խաղով: Բացառություն չէ նաև «Ռոման»: Այնպես որ, այս դիմակայությունում էլ համառ պայքար է սպասվում: