211652_close_icon
views-count3535 դիտում article-date 18:50 28-10-2018

Ուկրաինացի շոումեն Վլադիմիր Զելենսկին չի բացառել իր մասնակցությունը նախագահական ընտրություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինացի դերասան և շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է իր հավանական մասնակցությունը 2019թ. գարնանը Ուկրաինայի նախագահի ընտրություններին: «Երեկոյան կվարտալ» համերգի ժամանալ իր ելույթում Զելենսկին խոստովանել է, որ իր շրջապատը անընդհատ հարցնում է նախագահական մրցավազքին մասնակցելու հավանականության մասին և դա իր կյանքը «մղձավանջ է դարձրել»: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նախագահական ընտրությունների չեմ... թեպետ, կտեսնենք», ասել է նա՝ հավելելով. «Ես քաղաքական փորձ չունեմ, ու դա իմ մեծ առավելությունն է»: Պաշտոնապես նախագահական ընտրարշավը մեկնարկելու է այս դեկտեմբերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր