Պետքարտուղար Ջոն Քերրին չի բացառել Սիրիայի նախագահական ընտրություններին Բաշար Ասադի մասնակցությունը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Սիրիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ չի բացառել Սիրիայի նախագահական ընտրությունների այդ երկրի գործող նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը, հաղորդում է The New York Times-ը։
Թերթի տվյալներով՝ հանդիպման մասնակիցներին ապշեցրել է Քերրիի հայտարարությունը, երբ նա ասել է, որ սիրիացիները պետք է գնան ընտրություններին, որոնցում կարող է մասնակցել Բաշար Ասադը։ Քերրին նաև հավելել է, որ նման ընտրությունները հարկավոր է անցկացնել ամենախիստ ու կանոնակարգված պայմաններում։
Թերթին Քերրիի հայտարարությունը հայտնի է դարձել հանդիպման ձայնագրությունից։ Նրա իսկությունը ևս հաստատվել է։