211652_close_icon
views-count4317 դիտում article-date 23:20 25-10-2018

Եվրոպայի լիգա. «Արսենալը» շարունակում է հաղթարշավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Լոնդոնի «Արսենալին»: Միակ գոլը մրցակցի կոպիտ սխալից հետո 77-րդ րոպեին խփեց «Արսենալի» հարձակվող Դանի Ուելբեքը: Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 9 միավոր և խմբում միանձնյա առաջատարն է: «Սպորտինգը» 6 միավորով երկրորդն է: Նշենք, որ սա «Արսենալի» 11-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների կազմում խաղին մասնակցեց առանց փոխարինման:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր