211652_close_icon
views-count76833 դիտում article-date 12:31 25-10-2018

Արտակարգ դեպք Երևանում. խոշոր չափի գողություն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 24-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Սամվել Կարապետյանի կողմից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի միջանցքում գտնվող Sonia տեսակի ուլտրաձայնային սարքի ցուցիչը գողացել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողացված ապրանքի արժեքը մոտ 1 մլն դրամ է, իսկ Ս. Կարապետյանն աշխատում է նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր