211652_close_icon
views-count36818 դիտում article-date 21:57 24-10-2018

Միջադեպ Բժշկական համալսարանում. առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկը՝ Նարեկ Վանեսյանը, իրեն պահել է գռեհիկ ու կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b]Tert.am[/b]-ի ստացած տեղեկություններով՝ Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել: Առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկը՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը, իրեն պահել է գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը: Վերջինս միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ է հնչեցրել, պահել է իրեն ինքնավստահ ու կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Բժշկական համալսարանից։ ԵՊԲՀ լրատվության ծառայությունից մեր տեղեկությունը հաստատեցին, ասացին նաև, որ մի խումբ անվանի բժիշկներ, պրոֆեսորներ, դասախոսներ, ինչպես նաև ուսանողներ բաց նամակ են գրել վարչապետին, կրթության ու առողջապահության նախարարներին, որը պատրաստվում են հրապարակել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/24/Narek-vanetsyan/2827018?fbclid=IwAR1O4rebf5MQg5aW1QaxUOS4Qj6tQ7YVIJd8wouKtIGfsrMCcBx2f2gYPwo]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր