211652_close_icon
views-count3445 դիտում article-date 15:24 24-10-2018

Չավի. Ես այլ խաղաոճ կընտրեի, քան՝ Մոուրինյոյինը

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին նշել է, որ չէր ցանկանա խաղալ Ժոզե Մոուրինյոյի պաշտպանական ֆուտբոլը: «Մոուրինյոն շատ պաշտպանական ֆուտբոլով մարզիչ է, նրա «Ինտերի» դեմ շատ դժվար էր խաղալ: Դա նրա խաղաոճն է, որին նա հավատարիմ էր «Չելսիում» և «Ռեալում»: Ամբողջ տարբերությունը մանրուքներում է, նա սիրում է փակել գոտիները՝ մրցակցին թույլ չտալով որևէ բան անել: Ես գերադասում եմ այլ խաղաոճ: Ես չեմ քննադատում, սակայն չեմ սիրում նման խաղաոճով գործել, իմապագա թիմերը երբեք այդպես չեն խաղա: Ինչ վերաբերում է ինձ, ապա 99 տոկոսով վստահ եմ, որ սա իմ վերջին մրցաշրջանն է որպես խաղացող: Ես 39 տարեկան եմ, դա նորմալ է, ես հոգնել եմ ու ինչ որ նոր բան եմ ցանկանում: Մտածում եմ դառնալ մարզիչ, մայիսին կավարտեմ ՈւԵՖԱ-ի մարզչական դասընթացները», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր