211652_close_icon
views-count9036 դիտում article-date 11:28 24-10-2018

ՀՀԿ-ի հույսը «Կապանի մոդելի» կիրառումն է, այստեղի ընտրությունները ցույց տվեցին՝ հին ընտրական մշակույթը կենսունակության նշաններ է ցույց տալիս. Ն. Փաշինյան. Tert.am. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովի քննարկման է ներկայացվել ՀՀ վարչապետի ընտրության հարցը: ԱԺ նիստերի դահլիճում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/24/Pashinyan/2826347?fbclid=IwAR18Dq_LtVmdndbd-bt7KHE03mymEUw3SY0PqHnJ6c2M2MKKWKav-SpkFTQ]Tert.am[/url]-ը, թեկնածուին ներկայացնելու համար ԱԺ ամբիոնին մոտեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, նպատակ չունեն, որ ընտրեն վարչապետ: Լենա Նազարյանը հայտարարեց, որ ընդամենն անհրաժեշտ է ապահովել Սահմանադրությամբ նախատեսված իրավական կարգավորումները: «Թեկնածուի կենսագրությունն ու գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ բոլորդ ծանոթ եք»,-ասաց նա: ՀՀ վարչապետի պաշտոակատար Նիկոլ Փաշինյանը իր ելույթի խոսքում պարզաբանեց, որ առաջադրումը որպես վարչապետի թեկնածու կրում է ֆորմալ բնույթ: «Ես առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ վարչապետ չընտրվելու համար և, հետևաբար, ԱԺ-ն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին»,-ասաց նա և նշեց, որ առաջադրման իմաստը խորհրդարանական ընտրությունների շուրջ որևէ շահարկումներ չթողնելն է, և իրավական սողանցք թողնելը բացառելն է: «Միանշանակ և աներկբա, առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է դառնան ոչ բռնի թավշա, ժողովդավարական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը»,-ասաց նա: Մինչ այդ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ սա լավ առիթ է համարում խոսելու վերջին հինգ ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նա նշեց, որ հարցին, թե այդուհանդերձ ինչ էր ՀՀ-ում տեղի ունեցածը՝ հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն, նշեց՝ պատասխանն աներկբա է՝ ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մի շարք քրեական գործեր են հարուցվել: Նա նշեց, որ անտարաբանական է որ հեղափոխությունից հետո որևէ պաշտոնյա կաշառաք վերցնի: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հին համակարգը վերադարձնելու երկու փորձ եղավ, առաջինը Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու փորձն էր և երկրորդը հոկտեմբերի երկուսին նախագիծն ընդունելու փորձը, որից հետո ժողովուրդը ցույց տվեցին, որ ՀՀԿ-ի՝ ընդդիմանալու բոլոր փորձերը ձախողվելու են: «Ռևանշին հասնելու երրորդ քայլն այս ԱԺ-ում այն էր, երբ ՀՀԿ-ն բոյկոտեց ԸՕ փոփոխությունները, որ ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետև ՀՀԿ-ի համար հույս է ծագել, որ ռեյտինգային ընտրակարգը կարող է նրանց հույս տալ, որ հասնեն ռևանշին»,-ասաց նա: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պատճառը կարող է կապվել Կապանում տեղի ունեցած ընտրությունների հետ: «Կապանում ընտրությունները ցույց տվեց, որ հին ընտրական մշակույթը դեռ կենսունակության նշաններ է ցույց տալիս: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/24/Pashinyan/2826347?fbclid=IwAR18Dq_LtVmdndbd-bt7KHE03mymEUw3SY0PqHnJ6c2M2MKKWKav-SpkFTQ]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր