5713 դիտում
19:55 22-10-2018
ՀՀԿ–ն սաբոտաժ չի անում. Արտակ Զաքարյան
ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, որ կառավարության ծրագրում նախատեսված մեկ տարվա ընթացքում անցկացվելիք արտահերթ ընտրությունները բավարար պայմաններ կապահովեն բոլոր մասնակիցների համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյաննը։
«Ազգային ժողովը մերժեց ընտրական օրենսգրի չհիմնավորված փոփոխությունները: Կա տեսակետ, որ Հանարպետականը իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, որ կառավարության ծրագրում նախատեսված մեկ տարվա ընթացքում անցկացվելիք արտահերթ ընտրությունները բավարար պայմաններ կապահովեն բոլոր մասնակիցների համար։
Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանություններն ընդհանրապես չեն կարևորում և լուրջ չեն վերաբերվում ընտրական օրեսդրության բարելավմանը: Իսկ ձևացնել, թե ամեն բան նորմալ է ընթանում՝ անիմաստ է: Խորհրդարանական երկրում, խորհրդարան ձևավորող ընտրական մեխանիզմը չի կարող կոնսենսուս չունենալ, ընդունվել հենց այնպես, հարևանցի և համարվել, որ վաղն ավելի արդյունավետ խորհրդարան ենք ունենալու»,–գրել է նա։
Նմանատիպ նյութեր
1705 դիտում
22:13 16-11-2015
Համակարգչային սաբոտաժ բուքմեյքերական կայքերի նկատմամբ. պարզվել է կազմակերպչի ինքնությունը
1450 դիտում
21:15 22-06-2016
Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային սաբոտաժ կազմակերպելու համար. Քրեական գործն ուղարկվել է դատարան
1033 դիտում
10:47 30-04-2019
Նախկին իշխանությունից մնացած շատ կադրեր փորձում են սաբոտաժ անել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
505 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
370 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից