211652_close_icon

Նախկին իշխանությունից մնացած շատ կադրեր փորձում են սաբոտաժ անել. «Ժողովուրդ»

views-count1330 դիտում article-date 10:47 30-04-2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում նախկին իշխանությունից մնացած շատ կադրեր պարզապես փորձում են սաբոտաժ անել՝ անհարմար դրության մեջ դնելու նոր իշխանություններին: Անցած տարեվերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խիստ նկատողություն արեց քաղաքապետարանի այն աշխատակիցներին, որոնք քաղաքացիների դիմումներին պատասխանել էիին առանց խնդրի էությանը ծանոթանալու: Նման իրավիճակ է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում. մարզպետ Գնել Սանոսյանն օրերս դժգոհել էր, որ մարզպետարանի աշխատողները հավուր պատշաճի չեն պատասխանում քաղաքացիների նամակներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սանոսյանը մանրամասնել է. «Գրություններ կան, որոնք վերաբերում են իրենց ծանոթ գուղապետերին կամ, չգիտեմ, դպրոցի տնօրենին կամ այլ պաշտոնյայի, և նախկին, որոշակի ընկերական, ինչ-ինչ կապերից ելնելով` փորձում են մեղմացնել ու ամբողջ իրական պատկերը չտալ»: Հիմա մարզպետը ոչ միայն չի հանդուրժում այդ գործելաոճը, այլև անձամբ է հետևում, թե ինչ են պատասխանել քաղաքացիների նամակներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր