211652_close_icon
views-count3484 դիտում article-date 16:51 21-10-2018

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ

[b]Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ. [/b] Շնորհավոր 2800 –ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան: Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում: Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից: Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ: Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն: Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ: Հավատարիմ մնանք Երևանին։ Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր:

Նմանատիպ նյութեր