211652_close_icon
views-count4944 դիտում article-date 21:56 20-10-2018

Վալերի Օսիպյանը հանդիպել է Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին հանդիպել է Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողի ձերբակալման հետ: Նա նշեց, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում: ՀՀ ոստիկանապետ հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր