slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Էսօր Իջեւանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին. news.am
211652_close_icon

Էսօր Իջեւանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին. news.am

views-count1420 դիտում article-date 14:08 23-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին եւ իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում պայքարող մեր հայրենակիցներին:

Մի խումբ ոստիկաններ հորորում են բացել ճանապարհը:

«Թողեք մեր 4 մեքենաներն անցնեն, հետո էլի փակեք»,-ասաց ոստիկաններից մեկը, սակայն քաղաքացիները մերժեցին:

«Չենք բացում, մենք էլ ենք ուզում տուն գնալ, բայց կանգնած ենք»,-ասաց վարորդներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ լրագրողներին ասաց. «Սա օրինակ է բոլորի հմար, որ ոտքի կանգնեն: Ժողովուրդը քնած է: Սա բոլորի խնդիրն է, բոլորն էլ պետք է ոտքի ելնեն, վախեցած նստած են: Էսօր Իջեւանը վերջացրեցին, վաղը Գեղարքունիքին են հասնելու, հերթով գալիս են: Մենք ոչ մեկին հող չունենք տալու: Ասում են՝ հելնենք, ո՞ւմ կողքը կանգնենք: Իրար կողք կանգնեք, հկառակ դեպքում դուք թուրքի կողմն ենք: Էստեղ կուսակցական հարց չկա, էդ ընդդիմությունն էլ թող ոչ մեկը ոչ մի բան չխոսա:

Տղա են, թող իրենց տղամարդկությունը ցույց տան: Ասում են՝ ճամփա փակելով չի, զենք բռնելով ա: Դե հելեք զենքը բռնենք: Միները հավաքում եք, զենքերը հավաքում եք, ասում եք՝ ձեն մի հանեք»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշենք, որ նախօրեին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չէր տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո եկեղեցին հայտնվելու է սահմանի եզրին:
Շուրջ մեկ ժամ ճանապարհը փակ պահելուց հետո ճանապարհը բացվեց: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ մարդիկ կան, որ պետք է գնան մսնակցեն ջահերով երթին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր