211652_close_icon
views-count8735 դիտում article-date 09:50 20-10-2018

Շրջագայելու հաճույքից զրկվեցին. Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ պատգամավորների գործուղումները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը: ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է մեկնեին գործուղման: Նրանց շատերի համար սա պետության հաշվին շրջագայելու վերջին հնարավորությունն էր, և նրանք համարում են, որ պետությունը շատ անարդար է վարվում իրենց այդ հաճույքից զրկելով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր