211652_close_icon
views-count5847 դիտում article-date 10:45 05-09-2017

Արա Բաբլոյանը բացակայող պատգամավորների աշխատավարձից պահումներ է անում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախորդների համեմատ ավելի խիստ է և չի ներում ոչ մի բացթողում: Նախորդ բոլոր գումարումների ժամանակ էլ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորի աշխատավարձից պետք է պահումներ արվեին, սակայն խորհրդարանի նախորդ ղեկավարների կողմից դա ներվել է: Սակայն, ի տարբերություն մյուսների՝ Արա Բաբլոյանն այդ հարցում բավական խիստ է, և թեկուզ մեկ անհարգելի բացակայության դեպքում աշխատավարձից պահումներ են կատարվում: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն լիագումար նիստերին, այլ նաև հանձնաժողովների նիստերին: Ընդ որում, ոչ մի խմբակցության միջև ոչ մի տարբերություն չի դնում և տուգանում է անգամ իր կուսակիցներին: Օրինակ՝ երեկվա նիստում թիրախ դարձան ՀՀԿ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանն ու Արտակ Սարգսյանը»: [b]Մմանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր