1770 դիտում
13:27 19-10-2018
Էկվադորը և Վենեսուելան արտաքսել են միմյանց դեսպաններին
Էկվադորի իշխանությունները հոկտեմբերի 19-ին վտարել են Վենեսուելայի դեսպան Կարոլ Դելգադոյին, դրան ի պատասխան Կարակասում Էկվադորի գործերի հավատարմատար Էլիսաբետ Մենդեսին կարգադրվել է հեռանալ Վենեսուելայից: Հայտնել է EFE գործակալությունը:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները բարդացել են Վենեսուելայի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսի արած արտահայտություններից անմիջապես հետո, որն Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին ստախոս է անվանել: Ավելի վաղ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Էկվադորի նախագահը ստել է, երբ, սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել է, թե ամեն օր իր երկիր է ժամանում 6 հազար վենեսուելացի:
«Նրա հայտնած թիվը նշանակում է, որ ամեն օր և յոթ տարվա ընթացքում Վենեսուելայից Էկվադոր պետք է մեկներ 140-ական ավտոբուս»,- պարզաբանել է Ռոդրիգեսը։
Նմանատիպ նյութեր
982 դիտում
10:31 28-08-2015
Կոլումբիան և Վենեսուելան սահմանային լարվածության պատճառով հետ են կանչել իրենց դեսպաններին
1388 դիտում
16:26 26-02-2016
Էկվադորը կներմուծի 2,8 մլն բարել դիզելային վառելիք՝ արդյունաբերության համար
1405 դիտում
17:08 29-02-2016
Էկվադորը` 2017 թվականին ընդառաջ. տեսանյութ