211652_close_icon
views-count2956 դիտում article-date 11:23 19-10-2018

Լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն. Նիկոլ Փաշինյանն այցելում է Սյունիք

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Կապանում կազմակերպված հանրահավաքում խոսելու է ոչ միայն Կապանի քաղաքապետի ընտրությունների, այլ նաև կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում: «Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ եւ մանրամասն խոսակցություն: Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կլինի Կապանում, որի ընթացքում կունենա աշխատանքային քննարկումներ, իսկ երեկոյան կմասնակցի «Իմ քայլը» քաղաքական թիմի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին:

Նմանատիպ նյութեր