211652_close_icon
views-count32557 դիտում article-date 21:38 18-10-2018

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում «Տաշիր Գրուպ»-ը բացեց հերթական նախակրթարանի դռները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում «Տաշիր Գրուպ»-ը բացեց հերթական նախակրթարանի դռները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին «Տաշիր» ընկերության Կարապետյան եղբայրների հայրը՝ Սարգիս Կարապետյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ գերաշնորհ Չուլջյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը, փոխմարզպետ Ա. Ղուկասյանը և այլ հյուրեր։ Միջոցառման բացման ժապավենը կտրեց Նարեկ Կարապետյանը Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի հետ։ Գուգարաց թեմի առաջնորդ Չուլջյանը և Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը Տնօրհնեքի կարգով օրհնեցին աղը, հացը, ջուրը։ Միջոցառումը անցավ բարձր տրամադրութամբ երգ ու պարով։ Նախակրթարանը կրում է Ամալիա Կարապետյանի անունը։ Կարապետյանները նախակրթարաններ են բացել նաև Տաշիրում, Իջևանում, Ալավերդիում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր