211652_close_icon
views-count41461 դիտում article-date 16:32 18-10-2018

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունների, որոնք սատկել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 08:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ղարիբջանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ.) վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունների, որոնք սատկել են: Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր