211652_close_icon
views-count1847 դիտում article-date 13:11 18-10-2018

Նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ նախընտրական շրջանում կառավարությունը չի փոխի աշխատանքի տրամաբանությունը, հակառակը՝ ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան գործադիրի աշխատանքները: «Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և քաղաքական իրավիճակները հասկանալիորեն աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն են ունենում: Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան մեր աշխատանքները, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու: Բայց մյուս կողմից այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման, առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, օգտվելով այն առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում՝ սա շատ լավ ժամանակաշրջան է առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար: «Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված՝ այս ժամանակը կօգտագործվի կառուցողական նպատակներով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր