53484 դիտում
15:21 17-10-2018
Ինքնասպանություն Երևանում. 80-ամյա ծերունին 9 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Իսահակյան 1 /2 շենքի բակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ բաժնի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։
Փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 80-ամյա Մերուժան Թադևոսյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, տանիքից իրեն ցած է նետել։
Մինչ Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ժամանումը, թիվ 11 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները՝ դասակի հրամանատար Մխիթար Խուրշուդյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը և հսկողություն իրականացրել։
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 9 հարկանի է, և երբ 80-ամյա ծերունին իրեն տանիքից ցած է նետել, մի քանի րոպե մնացել է լվացքի պարանների վրա, սակայն պարանները ծանրությունից կտրվել են։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
102602 դիտում
19:52 16-08-2017
Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9510 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին